HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քամին Երևանում և Կոտայքում ծառեր է արմատախիլ արել

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16։00-ից, Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Արաբկիր, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում և Չարենցավան քաղաքում վնասվել են շինությունների տանիքներ և կոտրվել են ծառեր: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ:

Փրկարարներն իրականացրել են տանիքների վնասված կառուցատարրերի ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման աշխատանքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter