HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջերմուկում զննվել է հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում սեպտեմբերի 19-20-ն աշխատակիցները եղել են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում։

«Տեսչական մարմնի աշխատակիցներն ԱԻՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ ներկայացուցիչների ներգրավվածությամբ զննություն են իրականացրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ընթացքում սեպտեմբերի 12-15-ը Ջերմուկի վարչական տարածքում հրետակոծության հետևանքով հրդեհված անտառային տարածքներում։

Զննվել է շուրջ 7 հեկտար անտառային տարածք։

Հաշվարկվում է բնությանը հասցված վնասի չափը։

Նյութերը փոխանցվելու են իրավապահ մարմիններին»,- ասված է Տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter