HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցաջակցության ծառայությունների քարտեզ՝ տեղահանվածների կարիքների համար

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիների կարիքները գույքագրելու և բավարարելու նպատակով առաջնային կարիքի հավաքագրման հարթակ է գործարկել։

«Թեպետ պատասխանատու գերատեսչությունների կողմից տարածված հայտարարություններն այն մասին, որ այս պահին առկա ռեսուրսները բավարար են,  այնուամենայնիվ, մի շարք սոցիալական նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ հավաքագրել են որոշ աջակցություն կամ ունեն ռեսուրսներ, որոնք ուզում են ծառայեցնել որպես օգնություն։ 

Այսպիսով, առկա ռեսուրսները գույքագրելու և դրանց հետագա կիրառումը պլանավորելու նպատակով` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ», որը ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հնարավորություն կտա մեկտեղել ռեսուրսները՝ դրանք գրանցելով համակարգում։ Հավաքագրված տվյալները հասանելի կլինեն մարզպետարանների, ՏԻՄ-երի և ԱՍՀՆ համար` ըստ անհրաժեշտության աջակցությունը համակարգելու և ըստ նպատակի տրամադրելու համար:

Համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am պաշտոնական կայքի «Սոցիալական աջակցություն» բաժին և ընտրել «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» պատուհանը։

Համապատասխան դաշտերում պահաջվող տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցում» կոճակը, որից հետո աջակցություն առաջարկողի օգտահաշվի ակտիվացման տվյալները կուղարկվեն նշված էլեկտրոնային հասցեին․ հաղորդագրությունն ստանալուց հետո անհրաժեշտ է սեղմել նամակում առկա հղումը:

Օգտահաշիվը ակտիվացնելուց և համակարգ մուտք գործելուց հետո՝ անձը կամ կազմակերպությունը հնարավորություն կունենա լրացնել առաջարկվող աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը։ Այս դեպքում՝ անհրաժեշտ է սեղմել «Ավելացնել» կոճակը, բացված ձևաթղթում լրացնել պահանջվող բոլոր տվյալները, ապա ընտրել «Հաստատել» սեղմակը: Մեկից ավելի մարզերում աջակցություն տրամադրելու դեպքում անհրաժեշտ է սեղմել «Կանաչ պլյուս» կոճակը և կրկնել նույն գործողությունները։

«Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզի» միջոցով համատեղ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ պատրաստ ենք լսել սոցիալական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկներն ու դիտարկումները»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter