Գագիկ Ծառուկյանի դուստրն ու փեսան հրավիրվել են Դատախազություն
Գագիկ Ծառուկյանի դուստր Ռոզա Ծառուկյանը և նրա ամուսինը՝ Կարապետ Գուլոյանը հրավիրվել են Գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրության շրջանակում։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2022 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-604 հեռախոսահամարին»,- նշված է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել