
Հաստատվել է կորոնավիրուսի 2142 նոր դեպք, մահացել է 10 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 11-19-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2142 նոր դեպք, մահացել է 10 մարդ։
Նախորդ շաբաթ կատարվել է 6486 թեստավորում։ Առողջացել է 2528 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 441 444 դեպք։ Հիվանդացածներից 428 059-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8679 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 205 438 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել