HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Վայք-Ազատեկ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 17։52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Ազատեկ ավտոճանապարհին՝ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վայք-Ազատեկ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1985 թ.) և «GAZ-3110» (վարորդ՝ Տ․ Գ․, ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ․ «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայից կա գազի արտահոսք:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների վարորդները և «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Է․ Մ․-ն (ծնված 2012 թ.), Է․ Մ․-ն (ծնված 2014 թ.), Ց․ Մ․-ն (ծնված 1956 թ.) և Գ․ Հ․-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փակաները և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter