HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փողոցի կամուրջը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ վաղը՝ սեպտեմբերի 18-ին, շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը:

Հիշեցնենք, որ այս կապուղու դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով, կամուրջը փակվել էր դեռևս օգոստոսի 10-ից:

«Աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել մի շարք հավելյալ խնդիրներ, որոնց հայտնաբերումը մինչշինարարական ժամանակահատվածում հնարավոր չէր: Երևանի քաղաքապետարանը որոշեց գնալ խնդիրների հիմնավոր լուծման ճանապարհով, ինչի արդյունքում, սակայն, շինարարական աշխատանքները փոքր-ինչ ձգձգվեցին:

Պատճառված անհարմարությունների համար հայցելով Երևանի բնակիչների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը, ուրախությամբ հայտնում ենք, որ արդեն հիմնանորոգված կամրջով սեպտեմբերի 18-ից երթևեկության բոլոր սահմանափակումները կհանվեն, ինչը, ի թիվս այլոց, էապես կթեթևացնի դեպի Աճառյան փողոց շարժվող տրանսպորտային հոսքը»,-հայտնում է Քաղաքապետարանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter