«Միակ ռեալ կարիքը, որ ունենք, զենքի կարիքն է»․ Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին վաղը իր հրավերով կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Միակ ռեալ կարիքը, որ ունենք, զենքի կարիքն է: Այս ուղղությամբ տարբեր միջոցներ ենք ձեռնարկում»,-անդրադառնալով բանակի կարիքներին՝ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Զենքն անընդհատ համալրման կարիք ունի: Մնացած բոլոր կարիքները հոգալու մասով Կառավարությունն ամեն ինչ անում է եւ որեւիցե գումարային խնդիր չունի»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Ի պատասխան հարցին, թե ի վերջո ինչ է ուզում Ալիեւը, որ Հայաստանը չի տալիս բանակցություններով եւ ուզում են վերցնել ուժով՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Իրենք ամեն ինչ են ուզում, իրենք ուզում են, որ Հայաստանը չլինի, որ հայերը չլինեն, իրենք ուզում են, որ տարածաշրջանում լինեն իրենք եւ Թուրքիան, եւ այդ ուղղությամբ անում են ամեն ինչ: Մարտավարությունն այսպիսին է. հենց ինչ-որ բան ենք սկսում քննարկել, ինքը հրաժարվում է դրանից, մի քայլ առաջ է անում եւ այլ բան է ուզում, եւ այդ գործելաոճը զուգորդվում է ռազմական քայլերով, ռազմական ճնշման փորձերով»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել