Սուրեն Պապիկյանը տեսակցել է վիրավորում ստացած զինծառայողներին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսակցել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են սկսել ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի ուղղություններով՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանական ուժերի հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 105 զոհ։ Այժմ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հաղորդմամբ, միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել