Արցախի խորհրդարանականները ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներն ու հանձնաժողովների նախագահները ՀՀ խորհրդարանում հանդիպել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների հետ:
Ըստ երկու օրենսդիր մարմինների հաղորդագրության՝ հանդիպման առանցքում Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն է, որը շարունակում է լարված մնալ:
Կողմերը քննարկել են ստեղծված իրադրությունում քաղաքական դիրքորոշումների ներդաշնակեցման, համատեղ, թիրախային գործելու հարցերը:
Պայմանավորվել են շարունակել համատեղ քաղաքական խորհրդակցությունների շարքը և ընդհանուր ռեսուրսները համախմբել հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել