Արցախի ԱԺ պատվիրակությունը հանդիպել է «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ
Սեպտեմբերի 16-ին կայացել է ԱՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամների հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Արցախի պատգամավորները ներկայացրել են Արցախի Հանրապետությունում ստեղծված քաղաքական, սոցիալական և բարոյահոգեբանական մթնոլորտը, կարևորել Հայաստան-Արցախ անվտանգային սպառնալիքներին միասնական ներուժով դիմագրավելու առաջնահերթությունը:
Հանդիպման մասնակիցները միակարծիք են եղել ադրբեջանական շարունակվող ագրեսիան հաղթահարելու հարցում միասնականություն և համակարգված քաղաքականություն առաջ տանելու հարցում՝ անկյունաքարային համարելով Արցախ-Հայաստան անվտանգային միասնական համակարգի իրողությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել