HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՈՄԱ-ն անցկացնում է ռազմական պատրաստության արագացված դասընթացներ

Սեպտեմբերի 14-ից մեկնարկել են «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության՝ ռազմական պատրաստության արագացված դասընթացները: Այս մասին հայտնում է ՈՄԱ կազմակերպությունը:

«Դասընթացներն անվճար են և նախատեսված են 16-ից բարձր տարիքի անհատների համար։ Սեռային խտրականություն չկա։ Դասընթացի ընդհանուր տևողությունը 10 օր է։

Ծրագրում ներառված են հետևյալ առարկաները՝ ֆիզիկական-տակտիկական պատրաստություն, առաջին բուժօգնություն և կրակային պատրաստություն։

«Նրանք, ովքեր մտահոգված են մեր հայրենիքի, իրենց ընտանիքների, իրենց իսկ ճակատագրով և ցանկանում են պատրաստվել խաղաղության, կարող են ներկայանալ Նորք-Մարաշ, Արմենակյան 121/7 («Նաիրի» հյուրանոցի հետնաբակ) հասցեում գտնվող մեր կենտրոնակայան»,- նշեց ՈՄԱ-ի՝ հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանը։

Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճեն, ինչպես նաև՝ դասընթացի մեկնարկին ներկայանալ համապատասխան համազգեստով և կոշիկներով։

Մանրամասների համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 096 20 06 97։

ՈՄԱ-ն նմանատիպ դասընթացներ անցկացրել է նաև 2020 թվականին։ 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում ՈՄԱ-ում մարզված շուրջ 300 կամավորներից բաղկացած գումարտակը մեկնել է ռազմաճակատ և հաջողությամբ կատարել իր առաջ դրված առաջադրանքը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter