HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս պահին որևէ փաստաթուղթ չկա և որևէ փաստաթուղթ չի քննարկվում ստորագրման համար. Տարոն Չախոյան

Այս պահին որևէ փաստաթուղթ չկա և որևէ փաստաթուղթ չի քննարկվում ստորագրման համար: Այս մասին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«ԱԺ-ում իր ելույթի ժամանակ վարչապետ Փաշինյանը պարզ հայերենով հստակ ասել է. «Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»։

Տեղեկացնեմ, որ այս պահին որևէ փաստաթուղթ չկա և որևէ փաստաթուղթ չի քննարկվում ստորագրման համար:

Ոմանք, նենգորեն ու չարամտորեն խեղաթյուրելով վարչապետի խոսքերը, փորձում են երկրում ստեղծված իրավիճակում հակաիշխանական ալիք ձևավորել, այնինչ վարչապետն էլ իր խոսքում շեշտել է, որ չի պատրաստվում ստորագրել մի թուղթ, որը կհակասի Հայաստանի պետական շահերին:

Իսկ Հայաստանի սահմանների վրա ադրբեջանական ագրեսիայի պարագայում ու երկրում ստեղծված այս իրավիճակում վարչապետի խոսքերը մանիպուլացնելն ու իշխանության զավթման նպատակով ալիք բարձրացնելը ոչ այլ ինչ է, քան հակապետական սրիկայություն»,- ասված է գրառման մեջ:

Մեկնաբանություններ (1)

Արթուր
Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 14 ի Ազգային Ժողովում իր ելույթի մեկնաբանությունը այդ ելույթի հետ կապ չունի, քանի որ Ազգային Ժողովում նա ասում է, որ. «ուզում են ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ մեզ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարողա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի»: Նույն օրը երեկոյան զղջալով անկեղծ ասածների համար որոշեց այլ մեկնաբանություն տալ այդ ելույթին ասելով, որ «մենք այդպիսի թուղթ չենք ստորագրի երբեք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը որևէ ձևով կդնի կասկածի տակ: Բացառվում է նման բան»: Պարզ բանականություն ունեցող մարդը հարց կտա, այդ դեպքում էլ ինչի՞ համար լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի: Միթե՞ տարածքային ամբողջականությունը պահպանելու համար են հայհոյում և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter