
Արթուր Բաղդասարյանի քաղաքական «ճակատագիրը» հստակեցված չէ
Երբ արդեն հստակեցվեց, որ ԲՀԿ-ն մաս չի կազմելու կոալիցիոն կառավարությանը, կառավարությունում պաշտոնները բաժանվելու են ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ, քանի որ վերջինս լինելով բացարձակ մեծամասնություն` ցանկացել է կոալիցիա կազմել հենց ՕԵԿ-ի հետ: Այս պահին դեռ հստակեցված չէ, թե «Օրինաց երկիր» կուսակցությանը նախարարական ո՞ր պորտֆելներն են հասնելու:
«Այդ թեմայով քննարկումներ գնում են, սակայն կոնկրետ որոշում դեռ կայացված չէ, երբ լինի կտեղեկացնենք»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը:
Նա «իրականությանը չհամապատասխանող» որակեց այն լուրերը, թե իբր առաջիկայում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը զբաղեցնելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ըստ Հարություն Ամիրյանի` Արթուր Բաղդասարյանի պաշտոնի փոփոխության հետ կապված որեւէ քննարկում չի գնում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել