Դատարանի վճռով բռնագրավվել է որսորդական հրացան
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ դեռևս 2022 թվականի մարտի 6-ին Արմավիրի մարզի Շենիկ համայնքի հարակից տարածքում հայտնաբերվել էր ապօրինի որսի դեպք։
Քաղաքացի Դ.Ա.-ն սեփականության իրավունքով իրեն պատկանող «ՄՌ-43» տեսակի 12 տրամաչափի որսորդական հարթափող հրացանով որսացել էր 5 հատ տափաստանային արտույտ։ Դեպքի առթիվ նշանակվել էր վարչական տուգանք, նաև առգրավված որսորդական զենքը բռնագրավելու հայցով ԲԸՏՄ-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան։
Վարչական դատարանի վճռով Դ.Ա.–ին պատկանող «ՄՌ-43» տեսակի 12 տրամաչափի որսորդական հարթափող հրացանը բռնագրավվել է։ Տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խստորեն պահպանել բնապահպանական նորմերը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել