HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գետահովիտի 57-ամյա բնակիչը կալանավորվել է

Սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի լճի մեջ հայտնաբերվել էր ինքնությունը չպարզված տղամարդու դիակ` մարմնական վնասվածքներով:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ դա 61-ամյա Վրեժ Պետրոսյանի դին էր։ Տղամարդը սեպտեմբերի 3-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Իջևանի քրեական հետախույզները պարզել էին, որ Վրեժ Պետրոսյանը հաշվառված է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում։ Ամիսներ առաջ նա տեղափոխվել էր Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղ, որտեղ այգիներից մեկում աշխատում էր որպես պահակ։

Ճշտվել է նաև անձանց շրջանակը, որոնց հետ Վրեժ Պետրոսյանը հնարավոր շփում կարող էր ունենալ։ Դեպքի առթից հայտնաբերվել է 57-ամյա մի տղամարդ, որը նախկինում մի քանի անգամ դատապարվել էր։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել որ սեպտեմբերի 3-ին, ժամը 17.30-ից 18-00ի սահմաններում, Այգեհովիտի բնակիչը որսորդական հրացանով կրակոց էր արձակել, ինչի հետևանքով Վրեժ Պետրոսյանը կրծքավանդակի շրջանում վնասվածք էր ստացել ու մահացել։ Այնուհետև այգեհովիտցին, հետքերը թաքցնելու նպատակով, դիակը պոլիէթիլենով փաթաթել, տեղավորել էր իր «ԳԱԶ-24»-ի բեռնախցում ու տեղափոխել Բերքաբեր բնակավայրի լիճ։ Այստեղ դին կապել էր բետոնե սյանն ու նետել լիճը:

Սեպտեմբերի 8-ին Իջևանի ոստիկանները հայտնաբերել, ձերբակալել և նախաքննական մարմնին են ներկայացրել Գետահովիտի 57-ամյա բնակչին։ Նա խոստովանել է կատարածը։ Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ այն ևս նետել էր Բերքաբերի լիճը։ Դեպքի հանգամանքները պարզվում են սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Գետահովիտի 57-ամյա բնակիչը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter