HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատական և իրավական բարեփոխումների Մշտադիտարկման խորհրդում կընդգրկվեն Արթուր Սաքունցը և Հասմիկ Հարությունյանը

Արդարադատության նախարարությունն ամփոփում է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման Մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթի արդյունքները:

Մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով ընտրվել են հետևյալ թեկնածուները.

  1. Արթուր Սաքունց-«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ,
  2. Հասմիկ Հարությունյան-«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ:

Համաձայն Կառավարության 21.07.2022թ.-ի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության երկրորդ բաժնի թեկնածուների կազմը հաստատում է վարչապետը, հետևաբար ընտրված անձանց թեկնածությունները կներկայացվեն վարչապետի աշխատակազմ և կհաստատվեն վարչապետի որոշմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter