HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-15-ին կնվազի 5-8 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Երևանում սեպտեմբերի 12-13-ին, 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19մ/վրկ արագությամբ:

Հանրապետությունում սեպտեմբերի 14-ին առանձին շրջաններում, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 14-ին նաև ամպրոպ: Սեպտեմբերի 12-13-ին, 15-ի ցերեկը և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-13-ին աստիճանաբար կբարձրանա 2-3, 14-15-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter