HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակի կանխատեսումը

ԱԻՆ ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը. 

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին և 14-ի ցերեկը առանձին շրջաններում, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 14-ին նաև ամպրոպ: Սեպտեմբերի 12-13-ը, 14-ի գիշերը և 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-13-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ը և 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19 մ/վ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter