ԵՀԽ 11-րդ համագումարի արձանագրությունը արցախյան պատերազմի հետևանքների վերաբերյալ
Գերմանիայի Կառլսռուե քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական պատվիրակությունը, հանդես եկավ Արցախի, արցախահայության և նրա հոգևոր–մշակութային ժառանգության վերաբերյալ հայտարարությամբ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։
«ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2020 թ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ի հետևումն 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի/Արցախի համար մղված վեց շաբաթ տևած ծանր պատերազմի՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր հանձնախումբն ընդունեց հայտարարություն՝ աղոթելով իմաստության, միասնության ու հանդարտության համար և սգալով բոլոր նրանց հետ, ովքեր «սարսափելի կորուստներ են կրել ոչ միայն սեպտեմբեր 27-ից ի վեր վերստին սանձազերծված պատերազմում, այլև՝ տարածաշրջանում ինքնորոշման համար մղված պայքարի երկար պատմության ընթացքում՝ յուրաքանչյուր թանկագին կյանքի կորստի հետ ավելի խորացնելով թշնամանքը»: ԵՀԽ-ն դատապարտել է քիմիական զենքերի և կասետային ռումբերի կիրառումը, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների ու հասարակական ենթակառուցվածքների թիրախավորումը և բոլոր այլ տեսակի պատերազմական հանցագործությունները, մարդկանց գլխատումը, կտտանքների ենթարկելը և այլ տեսակի բռնաճնշումները, որոնք արձանագրվել են հակամարտության ընթացքում: ԵՀԽ-ն նաև կոչ է արել հարգանք դրսևորել Լեռնային Ղարաբաղի/Արցախի սրբավայրերի և մշակութային ժառանգության նկատմամբ՝ նկատի առնելով այդպիսի վայրերի սրբապղծման մասին բազմաթիվ զեկույցները:
Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության դադարից գրեթե երկու տարի անց հարյուրավոր էթնիկ հայեր տակավին ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ոտնահարելով ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան Կոնվենցիան: Մինչ աշխարհի ուշադրությունը սևեռված է ուկրաինական հակամարտության վրա, ադրբեջանական ուժերը փաստացի նոր վայրագություններ են իրագործում ինչպես Լեռնայի Ղարաբաղի բնիկ հայերի, այնպես և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանների նկատմամբ, ինչի հետևանքով շարունակում են զոհվել անմեղ մարդիկ և գերեվարվել նորերը: Ավելին, պատերազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական և մարդու իրավունքերին առնչվող օրենքների ոտնահարման համար պատասխանատվության պահանջը, ինչը բազմիցս արձանագրվել է Human Rights Watch, BBC, the Guardian և շատ այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների կողմից, ցավոք չի կատարվել կամ հանձ առնվել:
Գերմանիայի Կարլսրուե քաղաքում հրավիրված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 11-րդ համագումարը
Դիմում է ՄԱԿ-ին, Եվրամիությանը և Ադրբեջանի իշխանություններին, միջազգային իրավունքի համաձայն, բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին անհապաղ ազատ արձակելու համար,
Կրկին մտահոգություն է հայտնում տարածաշրջանի սրբավայրերի և հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ և կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու միջազգային հանրության բոլոր անդամներին ձեռնարկել բոլոր հնարավոր և համապատասխան միջոցները այդ վայրերը պաշտպանելու համար,
Կոչ է անում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի շրջանակներում բովանդակալից երկխոսություն սկսելԼեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և խաղաղ կարգավորման համար,
Խնդրում է ԵՀԽ-ին և ԵՀԽ-ի անդամ բոլոր եկեղեցիներին շարունակել հավատարիմ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի եկեղեցիների և ժողովրդի նկատմամբ քրիստոնեական համերաշխությանը՝ արդարացի և կայուն խաղաղության հասնելու իրենց ձգտման ճանապարհին:
ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ
ԵՀԽ 11-րդ համագումարի արձանագրութիւնը արցախեան
պատերազմի հետեւանքների վերաբերեալ
Գերմանիայի Կառլսռուէ քաղաքում անցկացուող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտօնական պատուիրակութիւնը, հանդէս եկաւ Արցախի, արցախահայութեան եւ նրա հոգեւոր–մշակութային ժառանգութեան վերաբերեալ յայտարարութեամբ:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ 2020 թ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
Ի հետեւումն 2020 թուականի աշնանը Լեռնային Ղարաբաղի/արցախի համար մղուած վեց շաբաթ տեւած ծանր պատերազմի` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր յանձնախումբն ընդունեց յայտարարութիւն` աղօթելով իմաստութեան, միասնութեան ու հանդարտութեան համար եւ սգալով բոլոր նրանց հետ, ովքեր «սարսափելի կորուստնէր են կրել ոչ միայն սեպտեմբեր 27-ից ի վեր վերստին սանձազերծուած պատերազմում, այլեւ` տարածաշրջանում ինքնորոշման համար մղուած պայքարի երկար պատմութեան ընթացքում` իւրաքանչիւր թանկագին կեանքի կորստի հետ աւելի խորացնելով թշնամանքըէ: ԵՀԽ -ն դատապարտել է քիմիական զէնքերի եւ կասետային ռումբերի կիրառումը, քաղաքացիական անձանց, հիւանդանոցների ու հասարակական ենթակառուցուածքների թիրախաւորումը եւ բոլոր այլ տեսակի պատերազմական յանցագործութիւնները, մարդկանց գլխատումը, կտտանքների ենթարկելը եւ այլ տեսակի բռնաճնշումները, որոնք արձանագրուել են հակամարտութեան ընթացքում: ԵՀԽ-ն նաեւ կոչ է արել յարգանք դրսեւորել Լեռնային Ղարաբաղի/արցախի սրբավայրերի եւ մշակութային ժառանգութեան նկատմամբ` նկատի առնելով այդպիսի վայրերի սրբապղծման մասին բազմաթիւ զեկոյցները:
Լեռնային Ղարաբաղում զինուած հակամարտութեան դադարից գրեթէ երկու տարի անց հարիւրաւոր էթնիկ հայեր տակաւին ապօրինաբար պահւում են Ադրբեջանում` ոտնահարելով ռազմագերիների հետ վարուելակերպի մասին Ժնեւեան Կոնուենցիան: Մինչ աշխարհի ուշադրութիւնը սեւեռուած է ուկրաինական հակամարտութեան վրայ, ադրբեջանական ուժերը փաստացի նոր վայրագութիւններ են իրագործում ինչպէս Լեռնայի Ղարաբաղի բնիկ հայերի, այնպէս եւ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան սահմանների նկատմամբ, ինչի հետեւանքով շարունակում են զոհուել անմեղ մարդիկ եւ գերեվարուել նորերը: Աւելին, պատերազմական յանցագործութիւնների եւ միջազգային մարդասիրական եւ մարդու իրաւունքերին առնչուող օրէնքների ոտնահարման համար պատասխանատուութեան պահանջը, ինչը բազմիցս արձանագրուել է Human Rights Watch, BBC, the Guardian եւ շատ այլ միջազգային հեղինակաւոր լրատուամիջոցների կողմից, ցաւօք չի կատարուել կամ յանձ առնուել:
Գերմանիայի Կարլսռուէ քաղաքում հրաւիրուած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 11-րդ համագումարը
Դիմում է ՄԱԿ-ին, Եւրամիութեանը եւ Ադրբեջանի իշխանութիւններին, միջազգային իրաւունքի համաձայն, բոլոր հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական պատանդներին անյապաղ ազատ արձակելու համար,
Կրկին մտահոգութիւն է յայտնում տարածաշրջանի սրբավայրերի եւ հայկական մշակութային ժառանգութեան վերաբերեալ եւ կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու միջազգային հանրութեան բոլոր անդամներին ձեռնարկել բոլոր հնարաւոր եւ համապատասխան միջոցները այդ վայրերը պաշտպանելու համար,
Կոչ է անում Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) Մինսկի խմբի շրջանակներում բովանդակալից երկխօսութիւն սկսելլեռնային Ղարաբաղի հակամարտութեան արդարացի եւ խաղաղ կարգաւորման համար,
Խնդրում է ԵՀԽ-ին եւ ԵՀԽ-ի անդամ բոլոր եկեղեցիներին շարունակել հաւատարիմ մնալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի եկեղեցիների եւ ժողովրդի նկատմամբ քրիստոնէական համերաշխութեանը` արդարացի եւ կայուն խաղաղութեան հասնելու իրենց ձգտման ճանապարհին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել