HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը ժամանակավորապես փակվելու է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։00-ին, Մ2, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը (կմ0+500 հատված) ժամանակավորապես փակվելու է։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրականացվելու են ժայռաբեկորի պայթեցման և արհեստական քարաթափման աշխատանքներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նշված հատվածում տեղի է ունեցել քարաթափում 70-80 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակ էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter