HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6, այնուհետև կբարձրանա 5-8 աստիճանով

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Երևանում սեպտեմբերի 7-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վրկ:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Սեպտեմբերի 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ին կնվազի 4-6, այնուհետև 9-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter