HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է բնակավայրերի պատմական միջավայրի պահպանմանն ուղղված նախագիծ

Պատմական արժեք ունեցող բնակավայրերի համար առաջիկայում պատմական միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրային փաստաթղթերի մշակման հստակ կարգ կսահմանվի: Քաղաքաշինության կոմիտեն մշակում է Կառավարության որոշման նախագիծ՝ համագործակցելով շահառու գերատեսչությունների հետ: 

Քաղաքաշինության կոմիտեի փոխանցմամբ՝ օրերս Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացուցիչներ Արդարադատության, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններից: Կոմիտեի պատասխանատուները հանդիպման մասնակիցների դիտարկմանն են ներկայացրել նախորդ քննարկումների արդյունքում տարբեր գերատեսչություններից, Երևանի քաղաքապետարանից և նախագծային կազմակերպություններից ստացված առաջարկների, դիտարկումների հիման վրա փաստաթղթի լրամշակված տարբերակը:

Որոշման նախագծով ամրագրվում են սահմանափակումներ, որոնք թույլ կտան պատմական արժեք ունեցող բնակավայրերում կառուցապատման աշխատանք կատարելիս պահպանել քաղաքաշինական միջավայրի արժեքը և նոր միջամտություններով չխաթարել ամբողջականությունը: Սահմանվում է այդպիսի տարածքների պատմամշակութային հիմնավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը:

Աշխատանքային քննարկման ընթացքում կատարված դիտարկումներն ամբողջացվելու են՝ փաստաթղթի վերջնական տարբերակը Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter