HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհին քարաթափում է եղել

Սեպտեմբերի 7-ին` ժամը 01։53-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 2-րդ ոլորանի վրա տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճկների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 70 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակվել է․ կա քարաթափման վտանգ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն:

Ժամը 09:08-ի դրությամբ ավտոճանապարհը միակողմանի բաց է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter