HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Ա կաթողիկոսն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ

Արամ Ա կաթողիկոսն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք Կաթողիկոսի ֆեյսբուք էջից։

«Գերմանիոյ Գարլսրուէ քաղաքին մէջ գումարուող Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) 11-րդ համաժողովը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ընտրեց Խորհուրդի նախագահ՝ ներկայացնելով արեւելեան ուղղափառ եկեղեցիները:

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը երկու շրջան (1991-1998 եւ 1998-2006) ընտրուած էր Ե.Հ.Խ.ի կեդրոնական ու գործադիր վարչութեանց ատենապետ։

Արդարեւ, ընդառաջելով միջ-եկեղեցական անձնաւորութիւններու ու շրջանակներու ջերմ փափաքին, ինչպէս նաեւ միջ-եկեղեցական շարժումին նոր մղում մը տալու հեռանկարով, Նորին Սրբութիւնը ընդառաջեց նախագահ դառնալու անոնց փափաքին»,- նշվում է գրառման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter