HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանա լճում քաղաքացին ջրահեղձ է եղել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 18:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղին հարակից «Ոսկե ափ» լողափում քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի երևում, անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը։

Ջրափրկարարներն ափից մոտ 40 մ հեռավորության վրա հայտնաբերել և դուրս են բերել քաղաքացի Ա․ Խ․-ի (1959 թ․ ծնված) դին, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter