HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում ուժեղ քամուց ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա

Սեպտեմբերի 4-ին, ժամը 18:23-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում ուժեղ քամուց ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա, վնասվել էլեկտրալարեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ Վ․ Օ․, ծնված 1974 թ) վրա՝ վնասելով ավտոմեքենան և էլեկտրալարերը. տուժածներ չկան:

Փրկարարնեը ծատի ճյուղը տեղափոխել են անվտանգ տարածք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter