
ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը չեն մեկնաբանում
ՀԱԿ-ը դեռ որեւէ մեկնաբանություն չունի ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ, ըստ որի` ԲՀԿ-ն չի մասնակցի կոալիցիոն կառավարությանը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
«Ոչ մի մեկնաբանություն դեռ չունենք, երբ ունենանք կհայտնենք»,-ասաց ՀԱԿ համակարգողը: Նա նաեւ չցանկացավ իր կարծիքը հայտնել. «Իմ անձնական կարծիքն ի՞նչ նշանակություն ունի տվյալ դեպքում: Չէ, չեմ ասի, երբ մեկնաբանություն ունենանք կասենք»:
ՀՀԿ-ից նույնպես չեն մեկնաբանում` պատճառաբանելով, թե հայտարարությամբ հանդես կգան այսօր երեկոյան` ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից հետո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել