HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապան քաղաքի N զորամասի հրաձգարանի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 2-ին, ժամը 17։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի N զորամասի հրաձգարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 19:43-ին: Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 36 հրշեջ-փրկարար, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Սյունիքի մասնաճուղի 5 և «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 10 աշխատակիցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter