HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում

Սեպտեմբերի 2-ին Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Այրվում է մոտ 7-8 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հրշեջ-փրկարար։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 13։25-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 5-6 հա խոտածածկույթ:

Հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է, 4-րդ ուղղությամբ կա 3 ծխացող օջախ․ 13 հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

Սեպտեմբերի 1-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Այրվել է մոտ 7 հա մացառուտ և խոտածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 67 փրկարար ծառայող և անտառտնտեսությունից 20 աշխատակից։

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Ա․ Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանը։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter