
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել