
Շաբաթական 3 չվերթ` Երեւան-Սոչի
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը սեպտեմբերի 23-ից կմեկնարկի իր չորրորդ կանոնավոր չվերթը՝ Երեւանից Սոչի:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Սոչիի միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երեք չվերթ կիրականացվի:
Չվացուցակը դեպի Սոչիի օդանավակայան ուժի մեջ է 2022 թվականի սեպտեմբերի 23-ից (բոլորը տեղական ժամանակով).
Չվերթ |
Մեկնում |
Ժամ |
Ժամանում |
Ժամ |
||
G6 401 |
Երեւան |
02:35 |
Սոչի |
2:50 |
||
G6 402 |
Սոչի |
04:00 |
Երեւան |
6:15 |
«Մոսկվայից հետո Սոչին Ռուսաստանի Դաշնության երկրորդ քաղաքն է, որտեղ Fly Arna-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի։ Չափազանց հպարտ ենք մեր չվերթային ցանցի հերթական ընդլայնմամբ, ինչը մեր ուղեւորներին հնարավորություն կտա ճամփորդել Սոչի գործնական եւ հանգստի նպատակներով», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Երեւանից Սոչի չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի, զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Մեկնաբանել