Հրդեհ Էջմիածին քաղաքում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ
Սեպտեմբերի 1-ին, ժամը 17։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի Կույրերի շենքի տանիքում։
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի թիվ 21 շենքի տանիքում։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ 20։50-ին: Այրվել է շենքի 800 քմ տանիքից մոտ 400 քմ հատվածը։
Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ շենքից տարահանել են 54 բնակչի։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգավվել է Վաղարշապատ համայնքից 1 ջրատար ավտոմեքենա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել