Փոխվարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան:
Կառավարության լրատվականից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին՝ փոխվարչապետը կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել