«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գրանցած մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ կիրականացվի
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի՝ 2022 թվականի օգոստոսի 8-ին ներկայացրած խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրության շրջանակում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է ընկերության գրանցած մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ խմելու ջրի ոլորտում ապօրինի միացումների կամ ապօրինի ջրօգտագործման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու դեպքում կարող եք դրանք տրամադրել Հանձնաժողովին՝ ժամը 10։00-17։00-ն, զանգահարելով հանձնաժողովի (010) 584 529 հեռախոսահամարով:
Ցանկության դեպքում կարող եք անձամբ մասնակցել վերը նշված մոնիթորինգին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել