HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Ասրյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ ազատ արձակման ու հայրենադարձման խնդրին, ինչպես նաև անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter