HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների նկատմամբ տուգանքի չափը կմեծանա

Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի չափն էապես կմեծանա:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների խնդիրը ևս կանոնակարգելու նպատակով՝ ավելացնելով տուգանքների չափը: Հարկ է նշել, որ օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է 30000 դրամ տուգանք, որի իրականացման պատասխանատուն ՀՀ ՃՈ-ն և պարեկային ծառայությունն են:

 ***

Սուբսիդիայի պայմանագրի համաձայն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկնարկել է «Մայրության» զբոսայգու արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և արդիականացման ծրագիրը:

***

Ամբողջությամբ կարդիականացվի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի լուսավորության ցանցն ու ոռոգման համակարգը: Հանձնարարվել է նախագիծը մշակել «Երքաղլույս», ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ- հետ համատեղ:

***

Կոմիտասի անվան պուրակը ևս կունենա արդիականացված ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: Արդյունավետ և այգուն համահունչ լուսավորության նախագիծ կազմելու նպատակով հանձնարարվել է համագործակցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործընկերների հետ:

***

Ավարտվել են Դավթաշեն վարչական շրջանի բնակելի շենքերի նկուղների մաքրման աշխատանքները: Հանձնարարվել է գործընթացն իրականացնել նաև մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների նկուղներում՝ դուրս գրելով առկա ոչ պիտանի գույքը:

***

Աշխատանքներ կտարվեն Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի տանիքը նորոգելու նպատակով: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ հանձնարարվել է ծրագիրն իրականացնել այս տարվա ընթացքում:


***

«Կարմիր» գծերը խախտողների հեռախոսահամարներին հաղորդագրություններ կուղարկվեն: Համայնքը նախանշում է իրավախախտման մասին ծանուցման ևս մեկ գործիք ունենալ: Քաղաքապետարանն առայժմ ծանուցումն ապահովում է փոստով կամ «Ազդարար» կայքով: Քաղաքապետն ընդգծել է, որ համայնքի նպատակն ամենևին էլ քաղաքացիներին տուգանելը չէ, այլ խախտման պարագայում ծանուցման ևս մեկ՝ մատչելի տարբերակի ստեղծումը:

***

Դեռևս 2009թ. Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել. անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Համաձայն որոշման, տնտեսվարողները պարտավոր են ամեն օր աղբից, ձմռանը՝ ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե և սալիկապատ ծածկերը, ինչպես նաև խնամել ու կանաչապատել հարակից սիզամարգերը: Առկա 14167 տնտեսվարողից 6508-ին արդեն սահմանված նորմերը պահպանելու վերաբերյալ ծանուցումներ են ուղարկվել: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է հետևողական լինել գործընթացը պատշաճ կազմակերպելու գործում՝ ընդգծելով, որ քաղաքում կան գործարարներ, որոնք բարեխղճորեն կատարում են ավագանու որոշումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter