HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար Երևան քաղաքում

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղուց դեպի Կոտայքի մարզի Զովունի գյուղ տանող Կորեայի ձոր կոչվող ավտոճանապարհի 2,8 կմ հատվածում տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Նախնական տվյալներով, 2022 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, «Mercedes Benz» մակնիշի վարորդը հիշյալ վայրում ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվելով ընկել ձորը, որի հետևանքով վերջինս և ավտոմեքենայում գտնվող ուղևորներից մեկը մահացել են, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter