HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` Բերդաձորի ենթաշրջանի տարածքով. Արցախի ՆԳՆ

Արցախի ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու «Բերձորի մինջանցով»-ով  երթևեկությունը  կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։

Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները։

Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ ու մանրամասն տեղեկություն։

Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը՝ ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ` կեսօրին և երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկատվություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter