HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր շտաբի պետը մասնակցել է Միջազգային բանակային խաղերի փակման արարողությանը

Օգոստոսի 27-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում հետևել է Միջազգային բանակային խաղերի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցույթի եզրափակիչ փուլին: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Բարեկամության տուն, շրջել «Միջազգային բանակային խաղերի» մասնակից պետությունների պատմությունն ու մշակույթը ներկայացնող տաղավարներում, հանդիպել և զրուցել «Տանկային բիաթլոն» մրցույթին մասնակցած հայ զինծառայողների հետ:

Օրվա ավարտին գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մասնակցել է Միջազգային բանակային ութերորդ խաղերի փակման և հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Այս տարի «Տանկային բիաթլոն» մրցույթի և Միջազգային բանակային խաղերի հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի թիմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter