HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ զինված ուժերի թիմը մասնակցել է «Էլբրուսյան օղակ» մրցույթին

«Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի շրջանակում անցկացվող «Էլբրուսյան օղակ» մրցույթին 10 պետությունների զինծառայողների հետ առաջին անգամ ամբողջական կազմով մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը։  Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Մրցույթի մասնակիցները կատարել են 15 հատուկ խնդիր՝ բարդ կլիմայական և հոգեբանական ծանրաբեռնվածության պայմաններում հաղթահարելով լեռնային արգելքներ և սառցադաշտեր, կատարելով գետանցումներ, գործնական հրաձգության վարժություններ, երկարատև երթեր Էլբրուսյան լեռնազանգվածի շուրջ: Վերջին, ամենաբարդ առաջադրանքը եղել է Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթի՝ Էլբրուսի (5642մ) նվաճումը»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter