Սևանի թերակղզում օտաերկրացիներից մեկը դանակահարել է մյուսին
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14;00-ին, Սևանի թերակղզու լճափնյա գոտում օտարերկրացիների միջև ծագած վիճաբանության ընթացքում նրանցից մեկը մյուսին դանակահարել էր։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները հասան դեպքի վայր, հայտնաբերեցին և՛ դանակահարողին, և՛ մարմնական վնասվածքներ ստացած անձին։
Դանակահարված տղամարդը տեղափոխվեց բժշկական կենտրոն, իսկ դանակահարողը ձերբակալվեց։ 31-ամյա օտարերկրացին ներկայացվեց քննչական ստորաբաժանում։
Նա հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ է հասցրել տղամարդուն, ինչից հետո դանակը նետել է Սևանա լիճը։
Կատարվում է նախաքննություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել