Կալանավորում օրեր առաջ Տավուշում տեղի ունեցած սպանության գործով
Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են օրեր առաջ Իջևան համայնքի 23-ամյա բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն համայնքի 1990թ. ծնված բնակիչ է:
«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2022 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Իջևան համայնքի 32-ամյա բնակչի «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում, գումարային հարցերի շուրջ, վիճաբանություն է ծագել վերջինիս և հիշյալ 23-ամյա երիտասարդի միջև, որը շարունակվել է Վազաշեն բնակավայրին հարող հանդամասում: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը մեքենայից վերցված դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին՝ այդ կերպ վերջինիս ապօրինաբար զրկելով կյանքից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել