Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ կա 4 ձերբակալված
Արցախի դատախազությունը հայտնում է, որ Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է 4 անձ։
«Ինչպես հաղորդվել էր ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից, այսօր, ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 20/3 հասցեում տեղակայված՝ «Ստեփանակերտի արտադրական կոմբինատի» տարածքում բաց կրակից առաջացել էր հրդեհ, որի տարածման հետևանքով պայթել են այդ տեղանքում գտնվող՝ գունավոր մետաղի ընդունման կետում ապօրինի պահված՝ ենթադրաբար ռազմամթերք հանդիսացող առարկաներ: Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշներով, ձերբակալվել է չորս անձ, ովքեր կասկածվում են ռազմամթերք հանդիսացող առարկաներ ապօրինի ձեռք բերելու, տեղափոխելու և պահելու մեջ: Պայթյունների հետևանքով բարեբախտաբար ֆիզիկական անձինք չեն տուժել, գույքային վնասի չափը պարզվում է, նշանակվել են փորձաքննություններ»,- նշված է գրառման մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել