HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հյուսիս-հարավ միջանցքի Տրանշ-2-ի 34կմ-ի շինաշխատանքների միջազգային մրցույթ է հայտարարվել

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում հայտարարել է Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա (կմ 37+545-ից մինչև կմ 71+435) շուրջ 34 կմ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։

Աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան, որոնք հանդիսանում են պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթի անբաժան մաս:

Միջազգային մրցակցային ընթացակարգն անցկացվում է Ասիական զարգացման բանկի գնումների ուղեցույցներով սահմանված մեկ փուլ-երկու ծրար ձևաչափով, առանց նախաորակավորման փուլի և ինչպես նկարագրված է մրցութային փաստաթղթերում, բաց է իրավասու երկրներ ներկայացնող բոլոր հայտատուների համար։

Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. հոտկտեմբերի 06-ը` ժամը 16:00 (Երևանի ժամանակով):

Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկությունները՝ հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter