Պատահար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին. կա մեկ զոհ
Օգոստոսի 25-ին, ժամը 07։59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժած և արգելափակված քաղաքացիներ։
ԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Chrysler» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1987 թ․) և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Ս․-ն հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել քաղաքացու դին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել