Նոր Խարբերդում մեքենա է այրվել․ վարորդը մահացել է
Օգոստոսի 24-ին՝ ժամը 14։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի 9-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է KamAZ մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Խ․ Խ․, ծնված 1962 թ․)․ վարորդը հոսանքահարվել և մահացել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։21-ին, մարվել՝ 15։43-ին։ Այրվել է ավտոմեքենան։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել