HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է առանց տեղումների եղանակ

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Երևանում օգոստոսի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 24-25-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 11-13 մ/վրկ:

Հանրապետության տարածքում օգոստոսի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վրկ: Օգոստոսի 24-25-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter