HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-27-ին կբարձրանա 2-4 աստիճանով

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և  մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Երևանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-25-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15 մ/վրկ:

Հանրապետության տարածքում օգոստոսի 22-ին, 23-ին կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի կարճատև անձրև: Օգոստոսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վրկ: 

Օգոստոսի 22-25-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-27-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter