HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղարշապատ-Գայ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ հայտնաբերվել է վարորդի այրված դին

Օգոստոսի 20-ին, ժամը 21:29-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Գայ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից մեկը այրվում է. կա արգելափակված քաղաքացի:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» և «Opel Zafira» մակնիշների ավտոմեքենաները. վերջինս բռնկվել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:42-ին: Ներսում հայտնաբերվել է վարորդի այրված դին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter